24.11.2024
Ղարաբաղյան հարցում այնքան բաց հարցեր կան, որ խնդիրը լուծված համարել չի կարելի. Վիկտորին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու էլեկտրաէներգիայի շուկան

Հայաստանը բացում է իր էլեկտրաէներգիայի շուկան մասնավոր հատվածի և ներդրումների համար՝ սպառողներին ընձեռելու ընտրության հնարավորություն և ապահովելու էլեկտրաէներգիայի մատակարարման ավելի բարձր հուսալիություն։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրերս գործարկեց էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի՝ երկրում առաջին առցանց հարթակը՝ https://aex.setcenter.am:

Թվային հարթակը մշակել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը՝ Synergy International Systems-ի հետ համատեղ:

Շուկայի կառավարման համակարգի հարթակը ավտոմատացնում է գործարքների և տեղեկատվության փոխանակումը` ապահովելով էլեկտրաէներգիայի առևտրի արդյունավետություն և թափանցիկություն:

Սա առանցքային գործիք է էլեկտրաէներգիայի շուկայում Հայաստանի ռազմավարական նպատակներին աջակցելու համար՝ քաղաքացիներին ապահովելով անվտանգ և հուսալի էլեկտրաէներգիայով՝ արդյունավետ և բաց շուկայի միջոցով։ Այն կներգրավի մասնավոր հատվածի ներդրումներ, կօգնի երկրին արագացնել անցումը դեպի մաքուր էներգիայի օգտագործում և կխթանի տարածաշրջանային ինտեգրումը։