24.11.2024
Կանխվել է ՌԴ-ից ՀՀ քաղաքացու վտարումն Ադրբեջան և նա վերադարձվել է Հայաստան
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հարցում այնքան բաց հարցեր կան, որ խնդիրը լուծված համարել չի կարելի. Վիկտորին

Ղարաբաղյան հարցում այնքան բաց հարցեր կան, որ խնդիրը լուծված համարել չի կարելի։ Այս մասին հարցազրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։


Նրա խոսքով, ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը։


«Բնականաբար, ցանկացած փուլում, ցանկացած քայլ անելով, մենք կխորհրդակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ, քանի որ դա նաև Հայաստանի կառավարության դիրքորոշումն է»,- ասաց նա։

Դեսպանն ընդգծել է կողմերի միջեւ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ հենց այդ նպատակով է անցած տարեվերջին Բրյուսելում կազմակերպվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։


Մինչդեռ, հիշեցնենք, ադրբեջանական կողմը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսմանը` խնդիրը համարելով լուծված։