Մերկասառույց, ձյուն և մառախուղ. Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում օգտագործել շղթաներ)։
Սյունիքի Աղվանի-Հալիձոր (դժվարանցանելի) ավտոճանապարհին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ձնախառն անձրեւ է։
Սարավան-Զանգեր հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: