25.11.2024
Սուրեն Պապիկյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 1417 նոր դեպք և 27 մահ մեկ օրում

Հայաստանում փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413 295 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 851 836, վերջին մեկ օրում կատարվել է 5659 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 17 239 պացիենտ, նրանց թիվը մեկ օրում նվազել է 1435-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 386 193 անձ (2825 անձ մեկ օրում):


Կորոնավիրուսի հետևանքով անցած մեկ օրվա ընթացքում մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 8278 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1585 է: