2.10.2024
Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը «Jigsaw Google»-ի տնօրենի հետ քննարկել է ՏՏ որոլտի հեռանկարները ՀՀ-ում

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել «Jigsaw Google» ընկերության տնօրեն Ջարեդ Քոհենի հետ:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են, և ներկայացրել է այդ ոլորտների զարգացման հեռանկարները Հայաստանում:


ԱԳ նախարարը գոհունակությամբ է նշել բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման համար ՀՀ-ում ստեղծված բարենպաստ միջավայրն ու օտարերկրյա ընկերությունների հետ համագործակցության հաջող փորձը։


Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջարեդ Քոհենը քննարկել են հետագա փոխգործակցության հեռանկարները: Հաշվի առնելով «Jigsaw Google»-ի հետաքրքրվածությունը հայկական ՏՏ ընկերությունների հետ համագործակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է այցելել Հայաստան։

Դոնբասում իրավիճակը սկսում է հիշեցնել Արցախում հումանիտար աղետի մասին. ԱՀ պետնախարար
Հաջորդ նորություն next
 Ե՞րբ ՌԴ-ն հյուպատոսություն կբացի օկուպացված Արցախում
02.10.2024
Ե՞րբ ՌԴ-ն հյուպատոսություն կբացի օկուպացված Արցախում