25.11.2024
Կորոնավիրուսով հոսպիտալացվածների 83%-ը պատվաստված չէ
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեկ՝ փետրվարի 20-ին, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նախարարն առաջինը հանդիպել է Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ։


Ինչպես հայտնում են ԱՆ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր։


Երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը կարող են համագործակցել՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, երեխաների իրավունքների և միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿ, ԿԴԿ) իրականացման և մի շարք այլ ոլորտներում։


Ձեռք են բերվել համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություններ, այդ թվում՝ հանձնաժողովի ձևավորման, «ՀՀ և ԻԻՀ միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագրի գործողությունն ընդլայնելու մասին։


Երեկոյան ՀՀ արդարադատության նախարարի պատվին Իրանի արդարադատության նախարարի կողմից տրվել է պաշտոնական ընթրիք։