ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր՝ մայիսի 27–ին, հանդիպել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Կուսակցությունից տեղեկացրել են, որ նախատեսվում են հանդիպումներ նաև այլ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների օրակարգը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի Զինված ուժերի՝ ՀՀ պետական սահմանը խախտելու հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ է: