23.11.2024
Կառավարությունը սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի փոխհատուցում կտրամադրի
prev Նախորդ նորություն

Փակ տարածքներում դիմակի պարտադիր կրման պահանջը կհանվի

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է հանել փակ տարածքներում դիմակի պարտադիր կրման պահանջը։ 


Նա նշեց, որ դրա փոխարեն փակ տարածքներում արդեն ուղղակի խորհուրդ կտրվի դիմակի կրումը։


Նախարարը տեղեկացրեց, որ վերջին շաբաթներին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության տեմպերի զգալի նվազում և վստահություն հայտնեց, որ նվազումն անշրջելի է լինելու.


"Առաջիկայում ևս նվազման տենդենցը պահպանվելու է",- նշեց նա։


Բացի այս, առաջիկա օրերին կվերանայվեն որոշ այլ սահմանափակումներ ևս։