23.11.2024
ՌԴ-ի հետ հարաբերությունները ձախողվել են, Արևմուտքի հետ կապերն ավելի լավը չեն. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Կառավարությունը սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի փոխհատուցում կտրամադրի

ՀՀ կավարությունը 2022 թվականի համար 1 մլրդ 155 մլն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:


Ընդհանուր առմամբ այս որոշումը կվերաբերի մոտ 100 հազար շահառուի, կառավարությունն այս աջակցությամբ մեղմացնում է չորս ուղղություններով նրանց վճարումները, կամ որոշ դեպքերում պետությունը ամբողջական վերցնում է իր վրա:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ նախկինում գործող այս աջակցության շահառուների թիվն ընդլայնվել է: