Նոյեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1835 նոր դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 առողջացած՝ 1987 առողջացած մեկ օրում: Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ: Մեկ օրում կատարվել է 11 533 թեստավորում: Ընդհանուր կատարվել է 2 157 442 թեստավորում:Ունենք 50 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Անցած մեկ օրում մահացել է 6 մարդ, ում մոտ կորոնավիրուս է եղել, բայց նա մահացել է այլ հիվանդության պատճառով. նման մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1323 է: