ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի այն հայտարարությունը, թե, իբր, հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանցիների ուղղությամբ։ «Դա ապատեղեկատվություն է։ Հայկական կողմը ո՛չ այսօր, ո՛չ նախորդող օրերին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել»,- VERELQ-ին հայտնեցին ՊՆ-ից: