20.04.2025
Մակրոնը Պուտինին է փոխանցել բանակցությունների վերաբերյալ Զելենսկու խնդրանքը
prev Նախորդ նորություն

Չավուշօղլուն ասել է` ինչպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն Թուրքիայի վրա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է այն հարցը, թե արդյոք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն Թուրքիայի վրա։


«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիմնականում ուղղված են անհատների դեմ։ Կան տնտեսական, հատկապես ֆինանսական պատժամիջոցներ: Բայց արդյոք դրանք ազդում են մեզ վրա, կախված է դրանց մասշտաբից: Օրինակ՝ դրանք կներառե՞ն բնական գազի, նավթի գնումը։ Սա կազդի ոչ միայն մեզ վրա, այլեւ Եվրոպայի վրա։ Սա միանշանակ կազդի զբոսաշրջության վրա»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Sputnik-Azerbaijan-ը։

Ուկրաինան պաշտոնապես խնդրում է Թուրքիային փակել նեղուցները. Չավուշօղլու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար