24.11.2024
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Յենս Ստոլտենբերգ
prev Նախորդ նորություն

Եվրոպայում գազը թանկացել է ավելի քան 60%-ով

Եվրոպայում գազի գինը ICE բորսայում գրեթե հասել է 1650 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այն աճել է 61,7%-ով։ Նիդեռլանդների TTF հաբի մարտ ամսվա ֆյուչերսների արժեքը Մոսկվայի ժամանակով ժամը 18:38-ի դրությամբ կազմում է 143,72 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար:


Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, փետրվարի 21-ին գազը հազար խորանարդ մետրի համար արժեցել է մոտ 850 դոլար։ Երեկ՝ փետրվարի 23-ին, գինը գերազանցել է 1000 դոլարը։


Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին գազը թանկանում է. Գերմանիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկման հեռանկարներ չեն տեսնում։ Նրանք ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից գազ գնելը.