Ամերիկացիներն ու նրանց եվրոգործընկերները պետք է հասկանան՝ միաբևեռ աշխարհ այլևս չկա
Այս ամենը հեշտ ու արագ չի լինի, բայց Կենտրոնական (մի մասը) և Արևելյան Ուկրաինան արդյունքում կհայտնվեն նոր միջազգային իրավական կարգավիճակում, այլևս Ուկրաինան չի լինի միացյալ պետություն, իսկ հետագայում, երբ այնտեղ կազմակերպվեն ընտրություններ, այն կմիանա "ԽՍՀՄ-2"-ին (Բատկան մի բան գիտեր)։ Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
"Ակնհայտ է, որ աշխարհը մտնում է լրջագույն տուրբուլենտության ցիկլ, պատերազմական օջախներ նոր վայրերում էլ ի հայտ կգան, այդ թվում մեզ ավելի մոտ տարածաշրջաններում ու ինչու չէ, միգուցե նաև մեզ մոտ։
Այսօր ռուսները փաստացիորեն անում են այն, ինչ նախատեսվում էր ավարտին հասցնել դեռ 2013-2014-ին, բայց չարեցին կամ չկարողացան։
Ռուսաստանին ու Ռուսաստանը իրեն այնպիսի իրավիճակում է դրել, որ նահանջի տեղ այլևս չունի ու Ուկրաինային օգնողների, երրորդ կողմերին պատժելու վերաբերյալ Վ․Պուտինի դիտարկումը կարծես բլեֆ չէր։
Ամերիկացիներն ու նրանց եվրոգործընկերները պետք է հասկանան, որ միաբևեռ աշխարհ այլևս չկա։
Իսկ ՌԴ-ի համար ծանր է լինելու քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական առումներով, ասեմ ավելին՝ ան, ինչ իրենց համար ծանր է, մեզ համար էլ է ծանր լինելու ամեն առումներով։
Ի դեպ, իզուր չէր, որ ՌԴ-ն վերջին տարներին աշխարհում ոսկու ձեռքբերումներով ամենից առաջատար դիրքերում էր․ մի բան գիտեին։
Միաժամանակ չեմ բացառում ՌԴ-ում ներքաղաքական անկայունության օջախների ակտիվացումներ, նաև ահաբեկչական ակտեր։ Ես չեմ բացառում դրանք անգամ ՀՀ-ում։
upd. США ни при каком сценарии не направят войска в Украину воевать с Россией – Белый Дом)",- գրել է քաղաքագետը: