Եթե Ադրբեջանին "դրսի" ուժերը փորձեն ՌԴ դեմ օգտագործել, կլինի նույնը. Պուտինի մեսիջը Ալիևին
Ալիեւի հետ Պուտինի հանդիպման գլխավոր միտքը հետեւյալն էր. Ուկրաինային դրսի ուժերը օգտագործում էին Ռուսաստանի դեմ, դրա համար Ուկրաինան պատժվեց, բայց, օրինակ, Ղազախստանի իշխանության դեմ երբ "դրսի" ուժերը հեղափոխություն փորձեցին կազմակերպել, ապա Ռուսաստանը միջամտեց ու փրկեց։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
"Եզրակացություն Ալիեւի համար. եթե Ադրբեջանին "դրսի" ուժերը փորձեն Ռուսաստանի դեմ օգտագործել, կլինի նույնն, իսկ հակառակ դեպքում, Ռուսաստանն, անհրաժեշտության դեպքում, կպաշտպանի Ալիեւի ռեժիմը։
Հիմա, կամ էլ հետագայում, Ալիեւը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի, Բրիտանիայի 100 միլիարդ ներդրման ու իր իշխանության պահպանության միջեւ։ Ծանր ընտրություն է, իսկ որոշ կրիտիկական իրավիճակներում՝ անհնարին։
... դե արի կամեռում բազմավեկտոր քաղաքականություն վարի",- գրել է քաղաքագետը։