24.11.2024
ՌԴ-ն ճանաչեց Դոնբասը, Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ստեփան Դանիելյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի և Արևմուտքի բախումը «Ռեալ»-«Բարսելոնա» խաղ չէ. Արմեն Աշոտյան

Ռուսաստանի և Արևմուտքի բախումը «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» խաղ չէ, որ գարեջուրը ձեռքին դիտես։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


«Մենք աշխարհաքաղաքական գերլարված վիճակից չենք շահելու, մանավանդ՝ երբ մեզ տվյալ իրավիճակում ներկայացնողը այս աննամուս եւ իմպոտենտ տհասներն են։


Այս խաղը գլոբալ է, հա, ու չմոռանամ ասել, որ մի խաղադաշտն էլ մենք ենք, ու այստեղ հաստատ սովորական ֆուտբոլ չեն խաղալու։


Ուստի այդ գարեջրի շշերը ու պոպկոռնը սեղաններից հավաքեք, շառից-փորձանքից հեռու…


Մտնում ենք էլ ավելի տուրբուլենտ գոտի։ Օդաչուի ղեկին հարբած թյուրիմացություն է։


Կապենք ամրագոտիները։


Իսկ ավելի ճիշտ՝ արագ փոխենք «օդաչուին», - ասված է նրա գրառման մեջ։