23.11.2024
Բացահայտ հակահայկական. ի՞նչ է իրենից ներկայացնում «Շուշիի հռչակագիրը»
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ճանաչեց Դոնբասը, Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ստեփան Դանիելյան

Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է այն, Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն քննարկում են Ռուսաստանի դեմ սանկցիաներն ու մեկուսացումը, իսկ Ալիևը նույն օրը ՌԴ-ի հետ պետք է ստորագրի «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Պարզ է, որ Ալիևը չգիտեր, թե ինչ է կատարվելու այդ օրը, իսկ Պուտինը գիտեր ու հենց այդ օրն է դա կազմակերպել։


Ալիևը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետեւանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ Արցախում ռուսական բազա է տեղակայված։ Գնալու դեպքում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու»։