24.11.2024
Սուրբ Վարդանանց զորավարների տոնին  կկատարվի քահանայական ձեռնադրություն
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 946 նոր դեպք և 29 մահ մեկ օրում

Հայաստանում փետրվարի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք: Կատարվել է 4759 թեստավորում։


Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, մեկ օրում առողջացել է 1545 մարդ։ Արձանագրվել մահվան 24 դեպք։


Փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 456 դեպք, որոնցից 395 700-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 875 218 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 11 780 մարդ։


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 378 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահացել է 5 քաղաքացի, որոնք ունեցել են նաև կորոնավիրուսային վարակ: Նման մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 598 է: