24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 946  նոր դեպք և 29 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական պատվիրակության այցը Երևան չպետք է թույլ տրվեր. Արթուր Ղազինյան

Ադրբեջանական պատվիրակության այցը Երեւան չպետք է թույլ տրվեր: Եթե Հայաստանը պարտավորված էր ապահովել Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքը, հայկական կողմը պետք է այս միջոցառումներն անցկացներ առցանց՝ դե ֆակտո կանխելով ադրբեջանական պատվիրակության ժամանումը Երեւան։


Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արթուր Ղազինյանը։


Նրա խոսքով, 2012 թվականից մինչ երեկ ադրբեջանական կողմը բոյկոտել է Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքի շրջանակներում այցերը Երեւան։ «Երեկ նրանք ժամանել են Հայաստան և իրենց բավականին ազատ են զգացել։ Նրանց հնարավորություն է տրվել անցկացնել նաև նիստերից մեկը, ինչը չէր կարող վրդովմունք չառաջացնել»,- ասաց Ղազինյանը։


Պատգամավորը վստահ է, որ ադրբեջանական պատվիրակության այցը Երեւան չպետք է թույլ տրվեր: Հայկական կողմը պետք է անցկացներ այդ միջոցառումները առցանց՝ դե ֆակտո կանխելով ադրբեջանական պատվիրակության ժամանումը Երեւան, թույլ չտալով նրանց լուսանկարել ու մեկնաբանություններ տեղադրել սոցիալական ցանցերում՝ օգտագործելով Ադրբեջանում ընդունված տերմինաբանությունը։


Ընդդիմության համար անընդունելի էր ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը, սակայն ընդդիմադիր ուժերը միասնական որոշում կայացրին՝ մասնակցել հանձնաժողովների աշխատանքներին և պաշտպանել Հայաստանի շահերն այդ հարթակում։ Ընդդիմությունն իր ելույթներում հստակ ուղերձ հղեց Ադրբեջանի հանրությանը և ղեկավարությանը, որ արցախյան հակամարտությունը չի լուծվել։ Ուղիղ ասվել է, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի մաս։


«Դա ուղիղ ճակատին ասվեց: Սա, բնականաբար, նրանց դուր չէր գալիս, նրանք փորձում էին պնդել, որ հակամարտությունը լուծված է։ Եվրախորհրդարանականները, սակայն, հաստատեցին, որ չեն ընդունում պատերազմի արդյունքները, իսկ Արցախի հարցը չի լուծվել»,- ասաց պատգամավորը։