24.11.2024
ՀՀ իշխանությունը պետք է անվերապահ աջակցություն ցուցաբերի բարեկամ Ռուսաստանին. Խաչիկ Ասրյան
prev Նախորդ նորություն

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտները սկսում են 100 նոր ծրագիր՝ Հայաստանի և Արցախի համար

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտները սկսում են 100 նոր ծրագիր՝ Հայաստանի և Արցախի համայնքների համար։


«Մեր մեծ գործ անող փոքրերը, բացահայտելով իրենց համայնքներում առկա խնդիրները և հանդես գալով լուծումներով, իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար հանգանակության միջոցով կարողացել են հավաքել մոտ 20,000,000 ՀՀ դրամ։ Սա հնարավոր դարձավ աշխարհի 26 երկրներից շուրջ 1,000 բարերարների շնորհիվ». նշում է նախաձեռնություն համակարգող Սարա Դերդերյանը։


Սրանից բացի, 2020 թվականից մեր մարզերում իրականացվել է ավելի քան 50 աշակերտական նախագիծեր՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության (Change-Based Learning) արդյունքում։ Այս մեթոդաբանությունը տեղայնացվել է հիմնադրամի մոտ 150 գործընկեր-համայնքային դպրոցներում արտադասարանային խմբակների միջոցով։


Ըստ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Նառա Մագթաղյանի. «Կրթությունը ավելի լայն է, քան դաս-դասարանային համակարգով որոշակի ժամանակահատվածում գիտելիքի փոխանցումը։ Հայաստանում առաջին հերթին պետք է փոխել կրթության նկատմամբ վերաբերմունքը՝ նկատի ունենալով, որ այսօրվա աշակերտները իրենց համայնքներում վաղվա առաջնորդներն ու որոշում կայացնողներն են»։


Արդեն իսկ իրականացված տասնյակ ծրագրերից մեկը «Ջուր կյանքի համար» նախագիծն է։ Կաթնառատ գյուղի բնակչության ավելի քան 70%-ը օգտվում է աղտոտված գետի ջրից, և կաթնառատցի աշակերտներին հաջողվել է դա ահազանգել ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում (COP26)։ Աշակերտները նախաձեռնել են ջրի հիմնական աղբյուրի աղտոտվածության հետազոտություն և սկսել են իրազեկման արշավը՝ հատուկ պաստառներով համագյուղացիերին բացատրել են աղտոտված ջրի օգտագործման հետևանքները, իսկ երեխաների համար դպրոցներում տեղադրել են ջրազտիչներ։ Աշակերտները վստահ են, որ հետևողականորեն հասնելու են իրենց նպատակին՝ գյուղը կունենա խմելու մաքուր ջուր։


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նախաձեռնությունների նպատակն է խթանել երեխաների նախաձեռնողականությունը, հնարավորություն ընձեռել նրանց գործնականում կիրառել դպրոցում ստացած իրենց գիտելիքները, ներգրավվել համայնքային կյանքում և դառնալ համայնքում դրական փոփոխությունների շարժիչ ուժը։