6.07.2025
Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը
prev Նախորդ նորություն

ՀՀ իշխանությունը պետք է անվերապահ աջակցություն ցուցաբերի բարեկամ Ռուսաստանին. Խաչիկ Ասրյան

ԱՄՆ, ՆԱՏՕ (Թուրքիա), Ուկրաինա և Ռուսաստան հակամարտության այս թեժ ժամանակահատվածում է, որ ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ որոշում կայացնի՝ հրապարակավ հայտարարելով, որ, եթե ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի (Թուրքիայի), Ուկրաինայի կողմից պատերազմական գործողություններ սկսվեն Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ, ապա Հայաստանի իշխանությունը անվերապահ աջակցություն կցուցաբերի Հայաստանի դարավոր բարեկամ Ռուսաստանին:


Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:

"Ավելին, աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս ժամանակահատվածում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ որոշում կայացնի՝ հրապարակավ հայտարարելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին համահիմնադիր է դառնում Միութենական պետության ստեղծման գործում",- ասված է Ասրյանի հայտարարության մեջ:


 


 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտները սկսում են 100 նոր ծրագիր՝ Հայաստանի և Արցախի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով