20.04.2025
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտները սկսում են 100 նոր ծրագիր՝ Հայաստանի և Արցախի համար
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք, գրանցվել է 19 մահ

Հայաստանում փետրվարի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք: Կատարվել է 5 588 թեստավորում, որից  դրական է թեստերի 13,4 տոկոսը։


Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, մեկ օրում առողջացել է 2 075 մարդ։ Արձանագրվել մահվան 19 դեպք։


Փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 510 դեպք, որոնցից 394 155-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 870 459 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 12 408 մարդ։


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 354 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 590 է:


 

ՀՀ մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր մշակվել են Գերմանիայի փորձագետների աջակցությամբ. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար