ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի թվիթերյան էջից։ «Սրտանց շնորհավորում եմ ու լավագույն մաղթանքներս եմ հղում Ամիր Աբդոլահիանին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ զարգացնելու եւ խորացնելու դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները»,- գրել է նա։ تبریکات صمیمی و بهترین آرزوهای اینجانب خدمت جناب آقای امیر عبدللهیان به مناسبت اخذ رای اعتماد به عنوان وزیر امور خارجه جمهوری اسلامی ایران.متمئن هستم که به منظور توسعه و تعمیق روابط ارمنستان – ایران که از دوستی قرنهای متمادی سرچشمه میگیرند حد اکثر تلاش مان را میکنیم pic.twitter.com/w0nQR5MurF — Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) August 26, 2021