30.07.2025
Բադասյանն ու Մամիտկանովը քննարկել են համագործակցությունը ԵԱՏՄ-ում
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել ցանկացած դրամահավաք դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից:


"Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները:


Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին", - ասված է հայտարարության մեջ:


 

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար