29.03.2024
ԱՀԿ-ն ասել է, թե երբ է ակնկալում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումներ
05.09.2020
ԱՀԿ-ն ասել է, թե երբ է ակնկալում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19-ի դեմ համաշխարհային մասշտաբով զանգվածային պատվաստումներ է ակնկալում 2021 թվականի կեսերից ոչ շուտ, ուրբաթ հաղորդել են եվրոպական ԶԼՄ-ները: "Իրականում մենք չենք ակնկալում, որ զանգվածային պատվաստումներ կտեսնենք մինչեւ հաջորդ տարվա կեսերը", - լրագրողներին հայտարարել է ԱՀԿ-ի մամուլի քարտուղար Մարգարետ Հարիսը: Նրա խոսքով, շուրջ ինը թեկնածու պատվաստանյութեր այժմ գտնվում են փորձարկումների առաջադեմ փուլում: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է պատվաստանյութերի արդյունավետության և անվտանգության մանրակրկիտ ստուգում անցկացնել։ "Փորձարկման երրորդ փուլը պետք է ավելի երկար տեւի, քանի որ մենք պետք է տեսնենք, թե որքանով է արդյունավետ պաշտպանում այս պատվաստանյութը եւ նաեւ հասկանանք, թե որքան անվտանգ է այն", - ասել է Հարիսը:

Նորություններ գործընկերներից