22.05.2025
ՔՊ-ի ստանալիք քվեները 3.5 անգամ գերազանցում են. մնացածը «նկարչություն» է. խոսնակ
11.06.2021
ՔՊ-ի ստանալիք քվեները 3.5 անգամ գերազանցում են. մնացածը «նկարչություն» է. խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է GALLUP-ի հարցման այսօր հրապարակված արդյունքներին, համաձայն որոնց «Հայաստան» դաշինքն առաջին տեղում է: «Մինչ այժմ մեր պատվիրած մի քանի հարցումներից մեզ համար ամենավատատեսականի արդյունքներով ՔՊ-ի ստանալիք քվեները 3.5 անգամ գերազանցում են «Հայաստան» դաշինքին։ Մյուս երկու հարցումներով՝ գերազանցում են 4 և 5 անգամներով։ 3.5 անգամ գերազանցող հարցումը միակն է, որ անց է կացվել հեռախոսային եղանակով։ Իրենց հանրահավաքների ժամանակ ձայնագրած ծափեր միացնող քաղաքական ուժերի նոր հոբբին փաստորեն սոցիոլոգիական «նկարչությունն» է»,- գրել է նա Facebook-ի իր էջում: VERELQ-ը հիշեցնում է, որ համաձայն Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության վերջին հետազոտության արդյունքների, եթե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցվածների 24,1 տոկոսը կողմ կքվեարկեր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին: