Փարիզում ՌԴ ԱԳ նախարարի, ինչպես նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների մասնակցությամբ «2 + 2» ձևաչափով բանակցություններում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին ֆրանսիական Monde թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:Նա նշել է, որ դա անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքեր դնելու համար: «Փարիզի և Մոսկվայի միջև երկխոսությունն անհրաժեշտ է հատկապես ճգնաժամի ժամանակ»,- հավելել է նա։