Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունց, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: VERELQ-ը հիշեցնում է, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի նշանառու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: