ՀՀ գլխավոր դատախազը նման հարցով ՌԴ-ի իրավասու մարմիններին չի դիմել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը:VERELQ-ը հիշեցնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակավ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ճշտելու, թե արդյոք վերջինս դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Օրաթերթը խոստացել է առանձին հրապարակմամբ անդրադառնալ այս հարցին: