25.11.2024
Մեծ կարևորություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը. Սի Ծինփին
prev Նախորդ նորություն

Կոռուպցիայի դեմ պայքարում վերականգնված վնասի ծավալը կազմել է 19 մլրդ դրամ. Դավթյան

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2021 թվականի վերջին քրեական պատասխանատվության է ենթարկվել 1698 մարդ, ինչը 300-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ամփոփելով 2021 թվականի կատարած աշխատանքի արդյունքները, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։


Նրա խոսքով, նշված 1698 հոգուց մոտ 600-ը պաշտոնատար անձինք են եղել։ Նշված ժամանակահատվածում դատարան է ներկայացվել 433 անձի նկատմամբ կոռուպցիոն գործեր։ Կոռուպցիոն ընթացիկ գործերի շրջանակներում պետությանը պատճառված վնասի չափը տարեվերջի դրությամբ կազմել է 443 մլրդ դրամ։ (ընթացիկ փոխարժեքով` մոտ 950 մլն դոլար): Միայն 2021 թվականի ընթացքում վերականգնված վնասի ծավալը կազմել է 7 մլրդ դրամ։


Դավթյանը հավելեց, որ իր մատնանշած գործերի քննությունը տեւական ժամանակ է, ինչ շարունակվում է։


«Ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը և պատշաճ ապացույցների բազայի ապահովումը ժամանակ է պահանջում։ Ուստի 1-1,5 տարի առաջ հարուցված գործերով իրական արդյունքները տեսնում ենք ավելի ուշ։ Այս համատեքստում նշեմ, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում պետությանը վերականգնված վնասի ծավալը կազմել է 19 մլրդ դրամ։ Սա խոսում է այն մասին, որ նախկինում հարուցված կոռուպցիոն գործերն արդեն ավարտվում են»,- կարծում է գլխավոր դատախազը։