27.04.2026
Ռուս խաղաղապահները ամանորյա նվերներ են հանձնել Արցախի շուրջ 1000 երեխայի
23.12.2021
Ռուս խաղաղապահները ամանորյա նվերներ են հանձնել Արցախի շուրջ 1000 երեխայի

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ մարդասիրական ակցիա են անցկացրել և գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել Արցախի Մարտակերտի շրջանի մոտ 1000 դպրոցականի, որոնք ապրում են սահմանագծի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Խաղաղապահների զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը հայտնել է, որ երեխաները ստացել են նվերներ, խաղալիքներ: Նշվում է, որ տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կիրականացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիա և նվերներ կհանձնեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից շուրջ 8000 երեխայի: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից Երևան է հասցվել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռների հերթական խմբաքանակը։ Մոտ 20 տոննա կշռող մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում գտնվող ռազմական ինքնաթիռ։ Այնուհետև, Երևանից բեռները խաղաղապահների միջոցով հասցվել են Լեռնային Ղարաբաղ։