2.05.2025
Հայկական կողմն ակնհայտ կատարում է թուրքական նախապայմանները.
prev Նախորդ նորություն

Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ապրիլի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակից:


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին:


Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող այլ հարցեր:


 

Խոսքը «պաշտպանության նախարարության գույքի վաճառքի» մասին չէ. ՊՆ-ն պարզաբանում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով