5.04.2025
Մահվան դատավճիռ. դատարանն Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել
prev Նախորդ նորություն

Պուտինը հեռախոսազրույց կունենա Շառլ Միշելի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Այսօր սպասվում է նաև հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցի նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի և Շառլ Միշելի միջև։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում մի շարք հարցերի շուրջ։

Համաշխարհային ռազմական ծախսերը 2021 թ. առաջին անգամ գերազանցել են 2 տրիլիոն դոլարը
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ