6.08.2025
Մեր պահանջն արդար է և գալիս է Երկնքից. զոհված զինծառայողների ծնողները փողոց դուրս կգան
prev Նախորդ նորություն

Կարևորվել է Հայաստանի և Հորդանանի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմաբեւեռ գործակցությունը եւ հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:


Կողմերը փաստել են Հայաստանի եւ Հորդանանի միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:


Անդրադառնալով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից:


Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:


Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջեւ գործընկերության հեռանկարները:


 


 


 

«Անմահ գունդ» ակցիան այս տարի ևս կանցկացվի առցանց ձևաչափով
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի