«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. փաստաթուղթը հրապարակել համանուն խմբակցության քարտուղար Նազելի Բաղադասարյանը: «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», - գրել է նա: