24.11.2024
ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեման
prev Նախորդ նորություն

Բայրամովը Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված քայլերը

Ապրիլի 19-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։


Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։


«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը ԵՄ Խորհրդի նախագահի միջնորդությամբ եւ մասնակցությամբ, ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, այդ թվում` Բրյուսելում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։


Միևնույն ժամանակ, ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար կողմերի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու կարևորությունը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը, խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, մարդասիրական քայլերի շարունակականությունն ու հաղորդակցության բոլոր ուղիների բացումը։