24.11.2024
Բայրամովը Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված քայլերը
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ չի փոխվել. Ապատուրայ

ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ չի փոխվել՝ չնայած անվտանգության վատթարացմանը։ Այս մասին հայտարարել է Թբիլիսի այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապատուրայը։


«Ռուսաստանը դարձել է ավելի ագրեսիվ և վտանգավոր։ Մենք պետք է ավելին անենք մեր գործընկերներին աջակցելու համար: Վրաստանը մեր ամենամոտ գործընկերներից է: Ես այստեղ եմ քննարկելու գործնական քայլերը, որպեսզի միասին ավելին անենք: Ճիշտ է, անվտանգության իրավիճակը վատթարացել է, բայց այն, ինչ չի փոխվել, ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն է Վրաստանի նկատմամբ»,- ասել է Ապատուրայը Formula TV-ին տված հարցազրույցում, գրում է Грузия Online-ը։


Նա վստահություն է հայտնել, որ երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները հանդիպեն հունիսի վերջին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին, նրանք կվերահաստատեն դաշինքի հավատարմությունը բաց դռների քաղաքականությանը։ «Իսկ Վրաստանը կնշվի»,- հավելեց դիվանագետը, ով երկար տարիներ աշխատել է որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։