Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չկան, ուղղակի կա այս փաստաթուղթը ստորագրելու հանձնարարական, որը հիմնված է Բաքվի ներկայացրած 5 սկզբունքների վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, հայտարարեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի դրույթների քննարկումներ չկան։ «Այս փաստաթուղթը հիմնված է լինելու Բաքվի առաջարկների 5 կետերի վրա, որոնք ընդունվել են վարչապետի և արտգործնախարարի հրապարակային հայտարարությունների մակարդակով։ Բրյուսելում հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց նաև, որ Փաշինյանը վստահեցրել է իրեն, որ առարկություն չունի ներկայացված առաջարկների վերաբերյալ»,- ասաց նա։
Համաձայնելով այս 5 կետերին՝ Հայաստանն, ըստ էության, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն շրջանակներում, որը ներառում է Արցախը, նշել է Ղազարյանը։
Համաձայնելով նշված 5 կետերին՝ Հայաստանը, փաստորեն, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն շրջանակներում, որը ներկայացնում է Բաքուն՝ ներառյալ Արցախը, նշել է Ղազարյանը։ Նման պայմաններում քննարկելու ոչինչ չկա, մնում է միայն ֆորմալացնել համաձայնագրի տեքստը, որը կմշակեն նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն և հայկական կողմը՝ ներկայիս թիմի իշխանության ղեկին մնալու դեպքում. «հանգիստ լուռ կստորագրի այս փաստաթուղթը»։
Ղազարյանը վստահ է, որ Փաշինյանն արդեն բանավոր համաձայնել է սկսել այս գործընթացը. «Եթե նա խախտի այս բանավոր պայմանավորվածությունները, դա կդառնա լուրջ արկածախնդրություն՝ հղի նոր պատերազմով։ Նրա (Նիկոլ Փաշինյանի – խմբ.) կողմից իշխանության պահպանումն ինքնին պատերազմի սպառնալիք է»,- ասաց նա։
Ղազարյանը վստահ է, որ Արցախը բռնազավթելով՝ Ադրբեջանը հաջորդ խնդիրը կդնի՝ Սյունիքի ու Վայոց ձորի օկուպացիայի իրականացումը: Նա հիշեցրեց, որ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը գրեթե ուղղակիորեն հայտարարել է այդ մասին։ «Այսինքն՝ մեր ժողովուրդը մեծ փորձանքի մեջ է, և նման գործընթացները կանխելու միակ ճանապարհը նման խոստումներ տվողին իշխանությունից հեռացնելն է»,- ասաց Ղազարյանը։