25.11.2024
Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մանևրելու փորձերը վտանգավոր են
prev Նախորդ նորություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:


Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.


«Եղբայրական եզդի ժողովրդի համար այս տարին թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով:


Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը սկիզբ է առել դեռևս հնագույն ժամանակներից և առավել ամրապնդվել ու խորացել դժվարին իրավիճակները համատեղ հաղթահարելու և միմյանց աջակցելու օրինակներով: Մեր եղբայրությունն անշահախնդիր համագործակցության վառ օրինակ է:


Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի, վստահության և համերաշխության վրա հիմնված հայ-եզդիական բարեկամության ավանդույթները կշարունակվեն»: