22.04.2025
Իշխանությունների քաղաքական անսկզբունքայնությունը շատ խնդիրներ է ստեղծում. Բաբայան
prev Նախորդ նորություն

Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մանևրելու փորձերը վտանգավոր են

Ռուսաստանի և Արևմուտքի միջև սրված հարաբերությունների համատեքստում Հայաստանի իշխանությունների մանևրելու փորձերը կարող են չափազանց վտանգավոր լինել։ Այս մասին Review հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


Նրա խոսքով, անկախության ձեռքբերման առաջին օրերից Հայաստանը վարել է փոխլրացնող քաղաքականություն, այդ քաղաքականությունն իրականացվել է Ռուսաստանի և Արևմուտքի «բավականին ջերմ» հարաբերությունների պայմաններում։ Հետևաբար, փոխլրացնող քաղաքականության իրականացումը հաջողությամբ իրականացվեց առաջին և երկրորդ նախագահների կողմից, մինչդեռ երրորդ նախագահի օրոք առաջացան դժվարություններ, բայց այժմ մանևրելու փորձերը կարող են թանկ արժենալ։


«Նման պայմաններում ավելի ճիշտ է նախաձեռնողական քայլեր չձեռնարկել, քան փորձել մանևրել»,- ասաց Խաչատրյանը։


 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան