Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները սեպտեմբերի 20-ին շարունակվել են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,- նշում են ԱԻՊԾ-ից։ Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1667 աճյուն: