24.11.2024
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին
prev Նախորդ նորություն

Արցախի խնդրին կարելի է հայանպաստ լուծում տալ. Արթուր Վանեցյան

Դիվանագիտական ճանապարհով հնարավոր է Արցախի խնդրին հայանպաստ լուծում տալ: Այս մասին այսօր ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն ապրիլի 17-ից շուրջօրյա ակցիա է անցկացնում Ազատության հրապարակում։


Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն այն առաջնորդն է, ում իշխանության օրոք երկիրը պարտություն կրեց: Այս պարտության ծանրության տակ Փաշինյանը պարտավորություններ ստանձնեց, որոնցից այլեւս չի կարող հրաժարվել։ Քաղաքական ղեկավարության փոփոխության դեպքում հնարավոր է խնդիրները լուծել դիվանագիտական ջանքերով։


«Այսօրվա իշխանություններն ասում են, որ իրենց այլընտրանքը պատերազմ քարոզող ուժերն են։ Ես դեմ եմ պատերազմին, բայց նաև վստահ եմ, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է հասնել հակամարտության հայանպաստ լուծման»,- ասաց նա։


Վանեցյանը վստահ է, որ ներկայիս իշխանությունը չի կարողանում բանակցային գործընթացում պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը, քանի որ արդեն հրապարակայնորեն հայտարարում է «Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու, Արցախը և այսպես կոչված ադրբեջանական անկլավներն Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը»։


«Նման հայտարարություններից հետո ինչպե՞ս կարող են պաշտպանել հայ ժողովրդի շահերը», - տարակուսեց նա: