29.09.2024
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան
prev Նախորդ նորություն

Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով. ԱԺ նախագահ

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ.


"Հայաստանի եզդիական համայնքի հարգելի` եղբայրներ եւ քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:


Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով եւ վստահությամբ: Մաղթում եմ լիություն, խաղաղություն եւ բարօրություն:


Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով, պայքարով եւ խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով:


Գարնանային տարեսկզբի եւ եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան առթիվ նվիրական երազանքների իրականացում, հաջողակ տարի եւ նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում եզդիական համայնքին":


 


 

Թագուհի Թովմասյան. «Պատիվ ունեմ» խմբակցությունը շարունակելու է բոյկոտել ԱԺ նիստերը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին