Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են ընդհանուր մարտահրավերների. Փաշինյանը` Միշուստինին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանն ու Մոսկվան բախվում են ընդհանուր մարտահրավերների, ինչպես նաև ընդհանուր հնարավորությունների, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վլադիմիր Պուտինն ու ես երեկ պայմանավորվեցինք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական խորհուրդը պետք է դառնա հիմնական հարթակը տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Ստեղծված իրավիճակում մենք ունենք ընդհանուր մարտահրավերներ, բայց կան նաև հնարավորություններ, որոնք պետք է գրանցել և փորձել դրանք օգտագործել»,- չորեքշաբթի օրը Մոսկվայում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ ասել է նա։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախարարների կաբինետին՝ Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունների համար։
Նա նաև արդյունավետ է անվանել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ օրը կայացած հանդիպումը և նշել, որ դրանում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։ «Երեկ Վլադիմիր Պուտինը և ես քննարկեցինք մեր միջպետական հարաբերությունների գրեթե ողջ օրակարգը, շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք և շատ կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք», - ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։