Ցավոք, պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր սպառնալիքների։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց համաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը Հայաստանին հատուկ տագնապ եւ մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկություններ ներկայացնելու պատճառով: «Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվեցինք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների եւ զինյալների հայտնվելուն», - ընդգծել է Փաշինյանը: