2021թ. հոկտեմբերի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարվեց նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հնարավորություններին։