ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության։ Այս մասին VERELQ-ին հայտնեց կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։ Նա ընդգծեց՝ Վանեցյանը վկայի կարգավիճակով է հարցաքննվելու և գործը, որի շրջանակում նա հրավիրվել է, անձամբ իրեն չի վերաբերում։