14.10.2025
Մենք սկսել ենք մարդկային ճակատագրին վերաբերվել բավականին ընտրողաբար. Գևորգյանը՝ ԵԽԽՎ
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ՀՀ և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:


Քննարկվել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը միտված հարցերը:


Խմբակցության ղեկավարը եւ դեսպանը կարեւորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ այս ուղղությամբ Նիդերլանդների Թագավորության հետ համագործակցության խորացումը:


Նրանք ուշադրություն են դարձրել խորհրդարանի՝ որպես ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտներից մեկի զարգացման եւ ամրապնդման հնարավորություններին, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարներին:


 


 

Քննարկվել են հայ-սերբական կրթամշակութային մի շարք հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ