23.12.2025
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին
14.12.2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ձեր փորձառության և հմուտ կառավարման շնորհիվ մեր հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալի հաջողություններ կարձանագրի տնտեսության առաջընթացի և բարեկեցության ապահովման գործում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն ու Իրանը հետևողական են ձևավորված միջպետական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հարցում: Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը, որի հիմքում պատմական և քաղաքակրթական ընդհանուր արժեքներն են: Ողջունելի է, որ երկկողմ հարաբերություններն ընդլայնվում են տարբեր ոլորտներում` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Հայ-իրանական բարիդրացիական կապերն այսօր էլ առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Հայաստանը կարևորում է Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը, որը կարևորագույն պայման է մեր պետությունների բարգավաճման ու տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման համար: Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու տարածաշրջանային, միջազգային և երկկողմ գործակցությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ինչը, անտարակույս, կնպաստի հարաբերությունների զարգացման դրական դինամիկային»: