23.11.2024
Հակամարտության վերջնական և համապարփակ լուծումը հեռավոր ապագայի հարց է. Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի գործողությունները Փարուխում անպատասխան չեն մնա. Բաբայան

Փարուխում ստեղծված իրավիճակի համար ռուս խաղաղապահներին մեղադրելն անընդունելի է, դրանից միայն թշնամին է շահելու։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։


Նա ընդգծեց, որ հայկական կողմը գործ ունի մի երկրի հետ, որտեղ հայատյացությունն ու տեռորը պետական ​​քաղաքականություն են։ Այժմ այս քաղաքականությանն առնչվել են նաեւ ռուս խաղաղապահները։ Փարուխում ադրբեջանական զինուժի գործողություններն ուղղված էին ոչ միայն արցախցիների, այլեւ ռուս խաղաղապահների դեմ. «Ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքներից կշահի միայն թշնամին։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է հայը ջուր լցնել թշնամու ջրաղացին»,- ասաց նա։


Բաբայանը հորդորեց ճիշտ գնահատել իրավիճակը և հաշվի առնել, որ հայկական կողմը եզակի հնարավորություն ունի լավ հարաբերություններ պահպանելու բոլորի հետ՝ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի։ «Այն, որ մենք Ռուսաստանին համարում ենք եղբայրական երկիր, ամենևին չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք Ամերիկայի, Իրանի, Ֆրանսիայի կամ Լիբանանի հետ։ Մենք ունենք մեծ սփյուռք և պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլոր այն երկրների հետ, որտեղ կան հայկական համայնքներ»,- ասաց նա։


Նախարարն ընդգծեց, որ ադրբեջանական զինուժի գործողությունը Փարուխում ահաբեկչական գործողություն է, որն անպատասխան չի մնա։ «Կարևոր չէ՝ ինչպես, երբ և որտեղ, բայց ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա»,- վստահ է Բաբայանը։